You are here

Նոթբուքերի վերանորոգում

Apple Service սպասարկման ու վերանորոգման կենտրոնն իրականացնում է համակարգչային տեխնիկայի, այդ թվում և Macbook-երի ու նոթբուքերի վերանորոգում և սպասարկում բարձրակարգ մասնագետների կողմից։
Վերանորոգումն սկսելուց առաջ մեր մասնագետներն անվճար զննում են տեխնիկան, որոշում աշխատանքների բարդությունը, որից հետո սահմանվում է աշխատանքների արժեքն ու իրականացման ժամկետը։

Նոթբուքերի խափանված մասերի վերանորոգում կամ փոխարինում

Եթե նոթբուքի անսարքության պատճառը որևէ բաղկացուցիչ սարքի կամ պահեստամասի վնասվածքն է, ապա մենք նորոգում ենք այն, իսկ եթե վնասվածքն այնպիսին է, որ հնարավոր չէ վերանորոգել, առաջարկում ենք փոխարինել նոր՝ որակյալ պահեստամասերով։ 
Մեր սերվիս կենտրոնում վերանորոգում կամ փոխարինում ենք նոթբուքերի այնպիսի բաղկացուցիչ մասեր, ինչպիսիք են՝ էկրանները, ստեղնաշարը, մարտկոցներն ու լիցքավորիչները, ինչպես նաև կատարում ենք նոթբուքերի փոշեմաքրում։

Նոթբուքերի ծրագրային սպասարկում

Վերանորոգումից բացի, մեզ մոտ իրականացվում է նաև Macbook-երի ու նոթբուքերի ծրագրային սպասարկում՝ ֆորմատ, աշխատանքի արագացում, ծրագրային թարմացումներ և այլն։

Ունե՞ք հարցեր
Զանգահարեք +374 60 70-40-04, +374 98 77-40-04 կամ գրեք մեզ, և մեր մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում կպատասխանեն Ձեզ։